Ներքին 4 տարի առաջ - 11:03 28-02-2022

Նուբարաշենի և Արաբկիրի դպրոցներում շչակ է գործարկվելու

Մարտի 1-ին՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 միջնակարգ և Արաբկիր վարչական շրջանի թիվ 63 հիմնական դպրոցներում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Գործարկվելու են դպրոցների շչակները:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: