Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:06 26-02-2022

Եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել

Լրագրող Ծովինար Բարխուդարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի' հայրենակիցներ, ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ.
Արդեն երկրորդ օրն է թշնամին,որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։
Սպառնալիքին հետևում է պնդումը, թե
Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը....
Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը...
Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս...
Պատկերացրի՞ք...
Դե, հիմա ասեք, տեսնեմ,որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում....
Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում...
Կարո՞ղ եք ասել....
Եթե չգիտեք,ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու,եթե ոչ կրկին՝ռումբեր...
Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում...
Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։
Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ,որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը , հենց մեր հերոսներին..» ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին