Արտաքին 4 տարի առաջ - 18:28 23-02-2022

Արևելյան Հայաստանի հիշատակումը Թուրքմենչայի պայմանագրում Բաքվի դժգոհությունն է հարուցել Մոսկվայից

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել ռուսական կողմից՝ կապված 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին տեղեկատվության «խեղաթյուրման» հետ։

Պայմանագրի կնքման 194-ամյակին նվիրված հրապարակումը տեղադրվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական օգտահաշիվներում։

Ադրբեջանական կողմին շփոթեցրել է պայմանագրի բովանդակության բացատրության մեջ Արևելյան Հայաստանի հիշատակումը:

«Ռուսական կայսրությանն են անցել Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը Հայկական մարզ...»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։