Մամուլ 4 տարի առաջ - 08:36 19-02-2022

Ինչ են պահանջում տնազուրկ դարձած արցախցիները․ Հրապարակ

44-օրյա պատերազմի արդյունքում տնազուրկ դարձած արցախցիները երեկ հերթական բողոքի ակցիան էին անում։ Հադրութի ու Շուշիի բնակիչները նախ Հանրապետության հրապարակում էին, ապա երթով շարժվեցին ԱԳՆ շենքի մոտ։ Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ « Այս մարդիկ այնքան հուսալքված են, որ նախկինի պես ոչ թե իրենց տունն ու կորսված հայրենիքն են պահանջում, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից փախստականի կարգավիճակ են ուզում»,- գրել է «Հրապարակը» ՝ մեջբերելով ակցիայի մասնակիցներից մեկի խոսքը․

«Փախստականի կարգավիճակ պետք է տրվի եւ ոչ թե նրա համար, որ մենք ունենանք հնարավորություն ինչ-որ մի տեղ մեկնելու, ինչ-որ մի տեղում կյանքը շարունակելու, ո՛չ, փախստականի կարգավիճակ ստանալով՝ հադրութցին ցույց կտա աշխարհին, որ, այո՛, տեղի է ունեցել նման դեպք, եւ մեր տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այնպես չէ, որ մենք Արցախ չենք վերադառնալու, Արցախի կարգավիճակն էլ պետք է որոշվի, անվտանգության խնդիրն էլ, որպեսզի մենք նորից ստիպված չլինենք երրորդ անգամ լքելու մեր տները»,- ասում էին ակցիայի մասնակիցները։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին