Ներքին 4 տարի առաջ - 17:40 18-02-2022

2021 թ-ին, նախորդ տարվա համեմատ, ստացվել է 35%-ով ավելի դիմում-բողոք․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի ընթացքում ստացել է 654 դիմում-բողոք՝ 2020 թ-ի 426-ի փոխարեն կամ մոտ 35%-ով ավելի։ Ստացված դիմում-բողոքներից, օրենքով սահմանված կարգով, 32-ը վերադարձվել է, 88-ը՝ վերահասցեագրվել, 151-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։

Քաղաքացիներից ստացված 390 դիմումների հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ, որոնցով կազմակերպվել են վարչական լսումներ: Ընդհանուր առմամբ, 2021 թ-ին Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 1462 վարչական վարույթ, այդ թվում՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 1072 (ՀՀ իրավապահ մարմիններից, ՀՀ պետական այլ մարմիններից ստացված գրությունների, ահազանգերի և այլ հիմքերով), դիմումի հիման վրա՝ 390։

Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով հարուցվել է 238 վարչական վարույթ։ 2021 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը, 2020 թվականի համեմատությամբ, աճել է 37․8%, իսկ 2019 թվականի համեմատությամբ՝ 14․3% նվազել։ Խախտումները վերացնելու համար տրվել է 453 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ, խախտման բացակայության հիմքով՝ 921 վարույթ կարճվել է, այդ թվում 117՝ դիմումից հրաժարվելու հիմքով։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 450 որոշում տույժ նշանակելու մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ