Արտաքին 4 տարի առաջ - 12:43 17-02-2022

Սիդնեյում շնաձուկը 60 տարվա մեջ առաջին անգամ մարդ է սպանել

Սիդնեյում 60 տարվա մեջ առաջին անգամ տղամարդը շնաձկան զոհ է դարձել, հաղորդում է ТСН-ն։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հարավարևելյան ափի լողափում։ Ականատեսների վկայությամբ, զոհված տղամարդը ստորջրյա որսով է զբաղվել։

Դայվերի վրա մեծ սպիտակ շնաձուկ է հարձակվել, լողափում գտնվողները լսել են տղամարդու ճիչը, որից հետո նա ջրի տակ է անցել։

Փրկարարները պարզաբանել են, որ զոհվածի մարմնի վրա գիշատչի ատամների բազմաթիվ հետքեր են եղել, նա փրկվելու հնարավորություն չի ունեցել։

Տեղական իշխանություններն անորոշ ժամանակով մի քանի լողափ են փակել՝ մյուս հանգստացողներին հնարավոր սպառնալիքից պաշտպանելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար