Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:37 15-02-2022

«Օսկար»-ում հայտնվել է նոր անվանակարգ

«Օսկար»-ի 94-րդ կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ առաջին անգամ հեռուստադիտողները կկարողանան ընտրել իրենց սիրելի ֆիլմը, որը կստանա ոչ պաշտոնական մրցանակ՝ հատուկ օգտատերերի անվանակարգում։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Քվեարկությունը տեղի կունենա Twitter սոցիալական ցանցի աջակցությամբ, իսկ համացանցի օգտատերերից երեքը կդառնան «Օսկար-2023»-ի արարողության հյուրեր։ Ընդ որում, ուղևորության բոլոր ծախսերը կփոխհատուցվեն։

Նշվում է, որ այս նորամուծությունը հայտնվել է Օսկարի վերջին հեռարձակումների վարկանիշի անկման ֆոնին։

Հայտնի է նաև, որ առաջիկա արարողության ժամանակ Twitter-ի օգտատերերը 2021 թվականի ֆիլմի օգտին կկարողանան քվեարկել oscarsfanfavorite.com կայքում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին