Արտաքին 4 տարի առաջ - 13:12 11-02-2022

«Նորմանդական ձևաչափով» բեռլինյան հանդիպումն անարդյունք է եղել

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների խորհրդականների հանդիպումը, որը տեղի է ունեցել Բեռլինում և տևել է ավելի քան ինը ժամ, առաջընթաց չի ապահովել Դոնբասի շուրջ բանակցություններում։

Այս մասին հաղորդվում է՝ հղում անելով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։

Ուկրաինայի, Ռուսաստանի, ինչպես նաև «նորմանդական ձևաչափի» խորհրդակցություններում որպես միջնորդ հանդես եկող Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները, այս տարի հանդիպել են երկրորդ անգամ։ «Բարդ բանակցություններ էին, որոնցում բացահայտվեցին տարբեր դիրքորոշումներ և հակամարտության կարգավորման տարբեր տարբերակներ»,- Deutsche Welle-ն մեջբերում է գերմանա-ֆրանսիական դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրի խոսքը։

Դմիտրի Կոզակը նշել է, որ բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքների։ Նրա խոսքով, ուկրաինական կողմը հրաժարվել է «նույնիսկ ցիտել» մինսկյան համաձայնագրերը՝ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «ապագա կարգավիճակի» վերաբերյալ։ Կոզակն ընդգծել է, որ այդ հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով այս տարածքների ներկայացուցիչների տեսակետները։ «Սա առանցքային տարաձայնությունն է, որի շուրջ Ուկրաինան հրաժարվեց համաձայնության գալ: Դա պետք է արտացոլվեր վերջնական փաստաթղթում, որը չհաջողվեց ընդունվել»,- հավելել է Կոզակը:

Երմակը ևս նշել է, որ Բեռլինում կայացած բանակցությունների մասնակիցներին չի հաջողվել համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ, սակայն բոլորը կոչ են արել «ապշրջափակել և ակտիվացնել Եռակողմ կոնտակտային խմբի աշխատանքը», որը միավորում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի լիազոր ներկայացուցիչներին և հանդիսանում է Դոնբասում կարգավորման մեխանիզմի մի մասը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար