Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:57 08-02-2022

Շինած ունեմ իրանց, իրանք բ.տ․ են. Արմեն Գրիգորյան

ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դատը։ Մինչ դատն ընթանում էր, «Հայաստան» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, Առուշ Առուշանյանի համախոհները, ընկերները առավոտյան 10։30-ից եկել էին Վերաքննիչ դատարանի մոտ՝ աջակցելու Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից։

Արմեն Գրիգորյանը անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանքին՝ ասաց, որ ինքը չգիտի, թե ինչ է կատարվում։

«Ես շատ եմ զարմանում այն ընտրազանգվածի վրա, որը հունիսին գնաց և այս թուրքերին ձայն տվեց, որի պատճառով հիմա մենք այս վիճակում ենք։ Մենք այժմ ունենք փլված տնտեսություն, հողեր, որոնք պատրաստվում են հանձնել թշնամուն, այդ մարդիկ նոյեմբերից սկսած՝ սկսել են այդ գործընթացը և իրենց ընտրությունը բերեց հասցրեց նրան, որ մենք այսօր ունենք այդքան քաղբանտարկյալներ, որ ՀՀ-ում երբեք այդքան չեն եղել։ Արդեն դատավորները ձերբակալում են դատավորներին։ Շինած ունեմ իրենց, շան պես լարելու են, իրանք «բ․տ․» են։ Ես վստահ եմ՝ նրանք Սահմանադրությունից հանելու են Ցեղասպանության ճանաչման հարցը, և գալու է օր, որ ճանաչելու են Ադրբեջանի տարածքային ամբողջաանությունը, սա վերջն է»,- ասաց Գրիգորյանը։

Քնարիկ Պետրոսյան