Ներքին 4 տարի առաջ - 13:31 31-01-2022

Հայաստանում միայն Նիկոլ Փաշինյանի «սիգնալն է» հիմնավոր և օրինական

Ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել։

Իրենց գործողությունները ոստիկաններն բացատրում են նրանով, որ Երևանում իրավունք չունեն անհիմն ազդանշան տալ։ Հատկանշական է, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր անում, վարորդներին կոչ էր անում «սիգնալ տալ»՝ «Սերժին դե՞մ ես, սիգնալ տո՛ւր» վանկարկում էին հեղափոխականները՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Փաստորեն Փաշինյանի «սիգնալը» հիմնավոր էր, երբ վերջինս փորձում էր երկրում իշխանափոխություն անել, իսկ սոցիալական խնդրի դեմ բողոքի ակցիա անող շարքային քաղաքացին իրավունք չունի իր բողոքի ձայնը բարձրացնելու համար «սիգնալ» տալ։ Փաստորեն պետությունում «սիգնալի» մենաշնորհը Նիկոլ Փաշինյանին է պատկանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի հետևանքով կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Նախկինում վարորդը վճարում էր 26 հազարից 53 հազար դրամ տարվա համար՝ կախված շարժիչի հզորությունից, ապա այժմ բոլորի համար մեկ գին է սահմանվել ՝ 41 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը