Ներքին 4 տարի առաջ - 10:13 29-01-2022

Պարզաբանում Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

Արցախի Հանրապետության Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին տեղեկությունների առնչությամբ։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավորների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ:

Նշվում է, որ Ս. Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այնուհետև այն վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով ԱՀ Նախագահի վերջնական որոշմանը։

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է, որ հունվարի 23-ին ժամը 18:55-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ոստիկանությունն անմիջապես ստացված տեղեկությունը գրանցել է հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում, այնուհետև սահմանված կարգով իրականացրել ստուգումներ, որի արդյունքում ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ինչի արդյունքում կողմերը կտրականապես հրաժարվել են, հերքելով, ծեծկռտուքի մասին տեղեկությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ