Ներքին 4 տարի առաջ - 22:52 28-01-2022

Բանակը օտարացված կառույց չէ մեր հասարակությունից. Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվոր» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին ընդառաջ զինվորների առօրյային, հասարակությունը բանակի վրա կենտրոնացնելու, բանակի խնդիրների և մարտունակության մասին։

«Բանակի խնդիրներն իսկապես բազմազան են, հասարակության ու բանակի կապը պետք է լինի շատ ամուր, բանակը օտարացած մարմին չէ մեր հասարակությունից։ Զինվորին շատ քիչ բան է պետք մոտիվացնելու համար՝ սկսած ամենամինիմալ բաներից։ Հիշո՞ւմ եք, օրինակ, «Տիկ-տոկ»-ում վիդեոհոլովակներ էին նկարում իրենց մասին, անգամ կարող են Արցախում ուղղակի քայլելու դուրս եկած զինվորին ժպտացող մարդիկ լինել։ Մենք պետք է ամենօրյա աշխատանքով ամրացնենք ազգ-բանակ կապը։

Միայն տեխնիկական խնդիրներ չեն, իսկապես շատ կան բանակում խնդիրներ, որոնք պետք է լուծենք տարիների ընթացքում՝ ունենալով դրա համար քաղաքական կամք, քաղաքական որոշում և ժամանակ։ Իսկ մնացած տեխնիկական հարցերը գումարային են։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի