Ներքին 4 տարի առաջ - 16:33 28-01-2022

Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին

Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում: Այս նմասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Իսկ հիմա զեկույցի մասին:

Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը:

Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն:

Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր զեկույցի մեջ ներառել իրենց քարոզչական թեզերը: Թե ինչ եմ արել ես դրա դեմ՝ հարցրեք Ռուբեն Ռուբինյանին (ադրբեջնական որևէ առաջարկ չի ընդունվել): Բացի դրանից՝ կայքում զետեղված է իմ ելույթի տեքստը, որում խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին (հղումը՝ մեկնաբանությունում):

Ինչպես էի ես նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղաքական բանտարկյալների, ճնշումների և ատելության խոսքի տարափի տակ պայքարող իմ ընկերների ու ճշմարտությունը բարձրաձայնող լրագրողների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին:

Նման բան կարող էին անել այն երեսպաշտ դավաճանները, որոնք ադրբեջանական քարոզ են տարածում Հայաստանում, ադրբեջանական բանակցային թեզեր են առաջ տանում, կուլ են տալիս հակահայկական հայտարարությունները, բայց կեղծ ժողովրդավարության բրենդի առաջխաղացման և սեփական կաշին/աթոռը փրկելու համար ամենի պատրաստ են:

Ես այդպիսին երբեք չեմ դառնալու:

Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է»,-նշել է նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երեկ ԵԽԽՎ-ում քննարկված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին դեմ են քվեարկել 14 պատգամավորներ՝ 1հայ , 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք։

Բանաձևին դեմ է քվեարկել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ