Ներքին 4 տարի առաջ - 12:31 28-01-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բանակի օրվա կապակցությամբ եկեղեցու միաբան հայրերի հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացնելու համար: Ինչպես հաղորդում է այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի մասին:

«Այսօր Բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, և մենք միաբան մեր հայրերի հետ բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար, ինչպես նաև հայցենք, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ: Նաև մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և ժողովրդի: Թող Տերը օգնական ու պահապան լինի հայոց ազգին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ