Ներքին 4 տարի առաջ - 21:48 27-01-2022

Այն անարգանք կլիներ Հայոց բանակի նկատմամբ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զայրացած քննարկումներ են ընթանում, որ վաղը, Հայոց բանակի 30-ամյակը չի նշվելու։
Հարգելիներս, նախ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, ի՞նչ բանակ, առավել ևս ի՞նչ բանակի տոն։
Երկրորդ, ո՞վ և ովքե՞ր պետք է նշեին այդ օրը։ Մարդիկ, որոնք, կապ չունեն բանակի հետ, դրանց մեծ մասը դասալիքներ են, որոնք ջարդեցին Հայոց բանակի ոգին, պարտության մատնեցին Հայոց բանակը, հայրենիքի մաս հանձնեցին, հազարավոր զոհեր տվեցին։ Մարդիկ, որոնց չի հետաքրքրում Արցախից փախստականների ճակատագիրը։

Մարդիկ, որոնք այդ պարտությունից հետո քեֆ-ուրախությունների մեջ են, իսկ սահմանին կանգնած զինվորները․․․

Այնպես որ, ես ուրախ եմ, որ այս հպարտվածները, անկախ բերված պատճառաբանություններից, հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը։ Այն անարգանք կլիներ Հայոց բանակի նկատմամբ։

Առաջարկում եմ, ապագայում նշել Հայոց բանակի օրը միայն պարտության պատասխանատուներին իշխանությունից հեռացնելուց, բանակը վերականգնելուց, ոսոխին , առնվազն Հայաստանի տարածքից հեռացնելուց հետո»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը