Ներքին 4 տարի առաջ - 20:40 26-01-2022

ԵՊՀ պրոռեկտորները հեռանում են լուռ․ առաջին հեռացողը Արայիկ Հարությունյանի ընկերն է

Ապօրինի կերպով ԵՊՀ ռեկտոր դարձած Հովհաննես Հովհաննիսյանը լայնամասշտաբ կադրային փոփոխություններ է սկսել։

Oragir.news-ի տեղեկություններով, Հ․Հովհաննիսյանը փոփոխությունները սկսել է պրոռեկտորներից։ «Առաջին փուլով» հեռանալու են պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը և Ռաֆայել Բարխուդարյանը։

Վերջին գիտխորհրդի նիստի ժամանակ Հ․Հովհաննիսյանը խոսել է «ցավոտ փոփոխությունների» մասին՝ նշելով, որ հաջորդ փուլում գալու է դեկանների ու ամբիոնի վարիչների հերթը։

Oragir.news-ը կապվեց Արթուր Իսրայելյանի հետ, ով, ինչպես բազմիցս գրվել է մամուլում, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ուսանողական ընկերն է և նրա անձնական միջնորդությամբ էր նշանակվել պրոռեկտորի պաշտոնում։ Ա․ Իսրայելյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն հերքեց «կադրային ջարդի» մասին լուրը, ինչը շատ բնական է, քանի որ նա շարունակում է դասախոսել ԵՊՀ-ում։

«Ես շարունակում եմ աշխատել համալսարանում, նման խնդիր չկա, պրոռեկտորի պաշտոն չեմ զբաղեցնում, բայց շարունակում եմ աշխատել որպես դասախոս։ Չհասկացա, ի՞նչ են փոխանցում համալսարանի ձեր աղբյուրները, ես շարունակում եմ աշխատել»,- ասաց Ա․Իսրայելյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին