Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:17 26-01-2022

Էրդողանը հանդիպել է Պետրոս Շիրինօղլուի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Չանքայայի պալատում ընդունել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին։

Շիրինօղլուն թուրքական «Akşam» թերթին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել այդ հանդիպման մասին, փոխանցում է ermenihaber-ը։

«Մեր հանդիպումը եղել է այն հանդիպումներից մեկը, որն ամեն տարի ունենում ենք մեր նախագահի հետ։ Մամուլը գրում է, թե ինչ-որ խնդիր կա, որ հանդիպում եք մեր նախագահի հետ։ Բայց մեր նախագահը մեզ համար երբևէ դժվարություններ չի առաջացրել: Իր հետ ունեցած մեր հարաբերությունները ծայրաստիճան դրական և անկեղծ են։ Կարող եմ ասել, որ այն մտերմիկ բնույթի հերթական այցելություն էր։ Նստեցինք, մոտ 45 րոպե զրուցեցինք, կարոտներս առանք»։

Շիրինօղլուի խոսքով՝ հանդիպման օրակարգում չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։

«Այն իր հունով ընթանում է և մենք, ինչպես բոլորը, ուշի ուշով հետևում ենք զարգացումներին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում