Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:59 24-01-2022

Այս ըմպելիքը կօգնի խուսափել սրտի հետ կապված խնդիրներից

Նարնջի հյութի կանոնավոր օգտագործումն օգնում է խուսափել սրտի հետ կապված խնդիրներից։ Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ վկայակոչելով Բելգիայի Fruit Juice Science Center գիտական կենտրոնի բժիշկ Քերի Ռաքսթոնին։

Մասնագետի խոսքով՝ օրական մեկ բաժակ նարնջի հյութը նվազեցնում է սիստոլիկ զարկերակային ճնշումը սնդիկի սյան երեք միլիմետրով, իսկ դիաստոլիկը՝ գրեթե երկու միլիմետրով։

«Ե՛վ նարինջը, և՛ նարնջի հյութը պարունակում են բուսական պոլիֆենոլ՝ հեսպերիդին, որը հանգստացնում է մեր արյունատար անոթները՝ հեշտացնելով արյան ճնշումը վերահսկելը:

Նա հավելել է, որ նարնջի հյութը նաև կալիումի աղբյուր է, որն օգնում է վերահսկել արյան ճնշումը։

Բժիշկը խորհուրդ է տալիս ըմպելիքը խմել ուտելու ընթացքում, նախընտրելի է՝ ընթրիքի ժամանակ։