Արտաքին 4 տարի առաջ - 16:37 22-01-2022

Ուկրաինա է ժամանել ինքնաթիռ՝ ամերիկյան զենքով

Ուկրաինա է ուղարկվել ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով ռազմական բեռ, այդ թվում՝ զինամթերք։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Ջո Բայդենի կողմից վերջերս ընդունված Ուկրաինային աջակցության ծրագրով առաջին խմբաքանակն այս գիշեր ժամանել է Կիև: Ռազմական օգնության այս բեռը՝ մոտ 200 հազար ֆունտ (90 տոննա) կշռով, ներառում է նաև ռազմամթերք՝ առաջնագծում Ուկրաինայի պաշտպանների համար»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության Twitter-ի էջում։

Դեսպանատանը նշել են, որ անցյալ տարի ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 650 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ 2014 թվականից երկիրը այդ նպատակով ստացել է 2,7 միլիարդ դոլար։ Բացի դրանից, ընդգծվում է ամերիկյան կողմի պատրաստակամությունը «Ուկրաինային շատ ավելին տրամադրելու»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ