Արտաքին 4 տարի առաջ - 22:21 21-01-2022

Տոկաևը հորդորել է երիտասարդ ղազախներին ուղարկել Ռուսաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գործարարների հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել վերափոխել ազգային կրթությունը և, մասնավորապես, երիտասարդ ղազախներին ուղարկել արտասահման սովորելու։ Այս մասին հաղորդում է Tengrinews.kz առցանց պորտալը։

Նրա խոսքով՝ Ղազախստանում չափազանց շատ տնտեսագետներ, իրավաբաններ ու մենեջերներ են ավարտում։ Երկրի ղեկավարն ընդգծել է կրթական համակարգը փոխելու անհրաժեշտությունը՝ այն դնելով «տեխնիկական ուղու վրա»։

«Մեր երիտասարդներին կուղարկենք սովորելու, այդ թվում՝ Ռուսաստան։ Եվ, թերևս, առաջին հերթին՝ Ռուսաստանի հայտնի տեխնիկական բուհեր»,- ասել է Տոկաևը։

Առաջնորդը նաև հավելեց, որ բարձրացրել է երկրում տեխնիկական մասնագիտություններով աշխարհի առաջատար բուհերի մասնաճյուղեր բացելու հարցը։

Ավելի վաղ Տոկաևը հայտնել էր, որ երկրի բնակչության կեսը ամսական ստանում է ոչ ավելի, քան 50 հազար տենգե (մոտ 115 դոլար) եկամուտ։

Նա նաև պատմել է, որ ղազախստանցիների եկամուտների շերտավորումը օգտագործվում էր «ահաբեկիչների ու դավադիրների կողմից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը