Ներքին 4 տարի առաջ - 11:18 16-01-2022

Պարույր Հայրիկյանը վարակվել է կորոնավիրուսով

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համայն մարդկութեանը պատուհասած ժահրը՝ «քովիդ»-ը, նաեւ ինձ դարձրեց իր հանգրուանը։ Զարմանալին այն է, որ այդ աւրերին բաւական մէկուսացուած էի եւ շփւում էի մարդկանց հետ, ովքեր կրկնակի եւ աւելի պատուաստուած էին։ Դրանից ելնելով քիչ էի աւգտուում իմ գտած սպիրտասփռիչ սարքից։ Չգիտեմ, որտեղ եւ ինչում սխալուեցի, բայց հիմա արդէն կարող եմ առարկայաւրէն գնահատել՝ պատկերացում ունենալ այս ճանապարհն անցած եւ , ցաւաւք, երբեմն չանցած՝ այդ ճանապարհին հանգչած միլիոնաւոր մարդկանց ցաւերի ու ապրումների մասին։ Մտերիմներիս հիմնական մասը, բարեբախտաբար թեթեւ է տարել։
Ճգնաժամի միջնամասում ասում են՝ չշտապեմ ուրախանալ իմ համեմատաբար կայուն վիճակով եւ հետեւեմ մասնագէտների խորհուրդներին։ Համաձայն եմ, եւ հակառակ պահուածքն էլ երախտամոռութիւն կը համարեմ։
Չգիտէի, որ այսքան (հարազատներիս չհաշուած) հոգեհարազատ մարդիկ ունեմ՝ բժիշկ ընկերներիս գլխաւորութեամբ։ Աստուած նրանց բոլորին երկար կեանք պարգեւի․․․»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ