Ներքին 4 տարի առաջ - 23:53 15-01-2022

Նոյեմբերյանում հնչել է կրակոց, կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 03:35-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 հասցեում գող կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նշված հասցե է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ. Ազատյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ. Բուդաղյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 25-ամյա Գոռ Ե.-ն, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 տան բնակիչ, 60-ամյա Հարություն Ղ.-ի տան պատշգամբ: Այդ ամենը նկատել է Հարություն Ղ.-ի աղջիկը, որը տեղեկացրել է հորը։ Վերջինս էլ հետապնդել է Գոռ Ե.-ին, որը պատշգամբից ցատկել է փողոց՝ փորձելով դիմել փախուստի, սակայն Հարություն Ղ.-ն իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենով մեկ անգամ կրակել է Գոռ Ե.-ի ուղղությամբ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս կոնքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:

Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են Հարություն Ղ.-ին և հրազենով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Արդեն դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս. Բադիրյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Ա. Բուդաղյանն, քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Բեգլարյանը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ Հարություն Ղ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»