Արտաքին 4 տարի առաջ - 10:53 14-01-2022

CNN-ը և HBO-ն ֆիլմ կթողարկեն Նավալնիի մասին

CNN Films-ը և HBO Max-ը վավերագրական ֆիլմ կթողարկեն Ալեքսեյ Նավալնիի մասին, հաղորդում է The Hoollywood Reporter-ը:

Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել կանադացի վավերագրող Դենիել Ռոերը, որը հայտնի է երաժիշտ Ռոբի Ռոբերթսոնի մասին պատմող «Երբ մենք եղբայրներ էինք» ֆիլմով: Հյուսիսային Ամերիկայում «Նավալնի» անվանումով նոր ժապավենը կհեռարձակի CNN-ը, իսկ հոսքային հեռարձակման իրավունք կստանան HBO Max-ը և CNN+-ը։

Ֆիլմի նկարագրությունից հետևում է, որ ժապավենը նվիրված է 2020 թվականի օգոստոսի իրադարձություններին, երբ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկում։ Պրեմիերայի օրը դեռ չի հաղորդվել։

Ներկայում Նավալնին իր պատիժը կրում է Վլադիմիրի մարզի քրեակատարողական գաղութում։ Երկու անգամ պայմանականորեն դատապարտված լինելով՝ նրա նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել՝ պատիժը կրելու պայմանները կրկնակի խախտելու համար։ Նա Գերմանիայից վերադառնալուց հետո 2021 թվականի հունվարի 17-ին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում, իսկ փետրվարի 2-ին դատարանը նրա պատժի պայմանական ժամկետը փոխարինել է իրականով։

2021թ.-ի դեկտեմբերի վերջին Նավալնիի անունը հանել են փախուստի հակված բանտարկյալների գրանցամատյանից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար