Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:11 08-01-2022

Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդ թաղամաս

Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդի կարիքավոր հայ ընտանիքներին: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԱՅՑԵԼԵՑ ԿԱՐԻՔԱՒՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒ

Այսօր՝ Ուրբաթ, 7 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր իսկ նախաձեռնութեամբ, այցելեց Պուրճ Համուտի Արագած շրջանին մէջ ապրող աւելի քան 100 կարիքաւոր ընտանիքներու տուները: Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանային առաջնորդ սրբազան հայրը՝ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանը եւ Լիբանանի երիտասարդութեան ու մարմնակրթութեան նախկին նախարար ու Լիբանանի Ազգ. Առաջնորդարանի Ազգ. Վարչութեան փոխ-ատենապետ Վարդինէ Օհանեան-Գէորգեանը։

Արդարեւ, յիշեալ շրջանը Պուրճ Համուտի ամէնէն համեստ շրջանն է, յատկապէս այս օրերուն, երբ հայ ընտանիքները կը դիմագրաւեն լուրջ դժուարութիւններ: Վեհափառ Հայրապետը օրհնեց շրջանի ժողովուրդի զաւակները, գնահատեց անոնց հաւատքն ու վճռակամութիւնը եւ վստահեցուց, որ մեր եկեղեցին, յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, ամէն իմաստով, զօրավիգ կը կանգնի իրենց՝ իր կարելիութեան սահմաններէն ներս օգտակար դառնալով մեր ժողովուրդի կարիքներուն։

Իր այցելութեան աւարտին Վեհափառ Հայրապետը նուէրներ փոխանցեց օժանդակութեան յատուկ յանձնախումբին՝ բաժնելու համար մեր ժողովուրդին»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ