Ավելին 4 տարի առաջ - 20:58 29-12-2021

Բրիթնի Սփիրսը հայհոյել է բարեկամներին

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը զայրացել է հարազատների վրա և հայհոյել է նրանց Instagram-ում։

Նրա խոսքով, ինքը դադարեցրել է երաժշտությամբ զբաղվելն այն պատճառով, որ դա օգուտ է բերում միայն իր ընտանիքին։ Իսկ մերժումը նրանց «գրողի ծոցն ուղարկելու» ձևերից մեկն է համարում։

Սփիրսը նաև խոստովանել է, որ իր բոլոր ձեռքբերումներն իրեն տառապանք են պատճառում, քանի որ ընտանիքը միշտ օգտագործել է իրեն։

«Հիմա շատերին տարօրինակ է թվում, թե ինչու ես այլևս երաժշտությամբ չեմ զբաղվում... Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ սարսափելի բաներ են պատահել անձամբ ինձ հետ: Եվ այն ամենից հետո, ինչի միջով անցա, ես վախենում եմ մարդկանցից և բիզնեսից: Նրանք իսկապես ինձ ցավ են պատճառել»,- գրել է երգչուհին։

Բացի այդ, երգչուհին մեղադրել է իր քրոջը Radio Disney Music Awards-ում իր «Till the World Ends» երգի ռեմիքսը կատարելու համար:

Մասնավորապես, Սփիրսին զայրացրել է այն փաստը, որ իրեն հեռուստաշոուները մերժում են։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը