Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:52 24-12-2021

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել

Կախա Կուչավան լքել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նա շնորհակալություն է հայտնել Կուչավային՝ «բավականին բարդ ժամանակաշրջանում արժանի աշխատանքի համար»։

Ինքը՝ Կուչավան, ասում է, որ մնում է իշխող թիմի անդամ և աշխատելու է «շատ կարևոր նախագծի վրա», որի մանրամասները հայտնի կդառնան հաջորդ տարի։

«Այս որոշումը երկու-երեք օրում չի կայացվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք քննարկել ենք այս հարցը։ Ես հեռու չեմ գնում, մնում եմ քաղխորհրդում, մնում եմ թիմի հետ»,- ասել է Կուչավան։

Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «Վրացական երազանք»-ը խորհրդարանի խոսնակի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավարներից, Կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ կդառնա Գեորգի Ամիլախվարին.

Կոբախիձեն հայտարարել է նաև «կուսակցության քաղխորհրդի ուժեղացման մասին»։ Դրանում ընդգրկված են Անրի Օխանաշվիլին և Իրակլի Չիկովանին։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում