Ներքին 4 տարի առաջ - 23:25 21-12-2021

«Երևի մյուս տարի էլի կգանք». Լոնդոնի «Գոսպել» երգչախումբը Հայաստանում է

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ աշխարհի առաջատար երգչախմբերից Լոնդոնի «Գոսպել» երգչախումբը:

«Կարեն Դեմիրճյան» համալիրում կայացած բացառիկ մենահամերգի շրջանակում հնչեցին հայտնի հիթեր և Սուրբծննդյան երգեր:

Ամբողջ դահլիճը պարում էր, բայց երգչախումբը «պահանջում» էր էլ ավելի ակտիվ լինել: «Հոգնե՞լ եք, էլ պարել չե՞ք ուզում»,- հարցնում էր անդամներից մեկը: Իսկ «Բիթլզի» հայտնի Let It Be հիթի ժամանակ դահլիճը հեռախոսների լապտերներով «ուղեկցեց» ամբողջ երգը:

«Երևի հաջորդ տարի էլ կգանք»,- խոստացան «Գոսպելի» կրակոտ անդամները, որոնց մեծ ջերմությամբ էր ընդունել հայ ունկնդիրը:

Ձեզ գուցե հետաքրքրի