Ներքին 4 տարի առաջ - 14:19 17-12-2021

Պապիկյանը շփոթահար ճողոպրեց՝ հընթացս վիրավորելով լրագրողներին

Քիչ առաջ ԵՊՀ-ում ավարտվեց Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի արդյունքներով՝ չնայած բազմաթիվ իրավական արգելքներին ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նիստի ավարտից հետո ԵՊՀ-ն լքեց նաև նորաթուխ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որին ուղեկցում էր թիկնապահների մի ողջ գվարդիա։ Սուրեն Պապիկյանն արագ ճողոպրեց ԵՊՀ-ից և լրատվամիջոցների հարցերին չպատասխանեց, սակայն ժամանակ գտավ վերջիններին վիրավորելու։

Հարցին, թե ո՞ւր կորավ ժողովրդավարությունը, երբ իրենք կանգնում և ժամերով զրուցում էին լրագորղների հետ, Պապիկյանը լկտիաբար պտասխանեց․ «Ես խոսում եմ միայն լրագրողների հետ»՝ ակնարկելով, որ իրեն հարց ուղղողները լրագրողներ չեն։