Ներքին 4 տարի առաջ - 11:09 17-12-2021

Հայաստանը լրտեսում է իր զավակներին

Հայաստանն արդեն պաշտոնապես հայտնվեց այն երկրների ցանկում որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ի դեպ, հետազոտությունը պատկանում է Meta կորպորացիային, որի մեջ են մտնում Facebook-ն ու Cicizenlab-ը, որոնք իրենց հերթին ժամանակին աչքի էին ընկել լրտեսական գորոծունեությամբ ու դրանց նպաստող հավելվածների տարածմամբ։

«Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ եւ այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով ֊ որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների եւ մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,- գրում է մեդիափորձագետը։

Ավելի վաղ մենք գրել էինք նման ծրագրերից մեկի՝ Pegasus-ի մասին։ Ավելի ուշ Ձեզ կտանք հստակ ուղեցույց ու սխեմա, թե ինչպես է հնարավոր գաղտնալսել ու ինչպես փորձել խուսափել դրանից։