Ներքին 4 տարի առաջ - 22:51 16-12-2021

Աշխարհում էլ, կարծես, հերթ են կանգնել Նիկոլի ծառայություններից օգտվելու համար․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Վերադարձա Երևան և առաջին փաստաթուղթը, որ ընթերցեցի, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երեկ ընդունված եզրափակիչ բանաձևն էր։

Այն համալրեց Նիկոլի օրոք/շնորհիվ/պատճառով ընդունված, հայկական շահը չներառող միջազգային փաստաթղթերի տրցակը, որ հատկապես արագընթաց տեմպերով սկսել է աճել 2020 թվականի նոյեմբերի 9-ից։

Կարճ ներկայացնեմ ձեզ հիմնական խնդիրները.

1. Ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը ուներ բոլոր հիմքերը եվրոպական այս ձևաչափում հասնել ագրեսորի նկատմամբ ԵՄ դիրքորոշման կարծրացմանը, ինչը տեղի չի ունեցել։
2. Փաստաթղթում չկա և ոչ մի դրույթ, որ կդատապարտեր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման արձանագրված փաստը։
3. Նիկոլը «նվիրել է» Ադրբեջանին մեր ռազմագերիներին, ինչի մասին էին Ալիևի իսպանական հարցազրույցը և այն փաստը, որ գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանը գեթ մեկ գերի չվերադարձրեց։
4. Նիկոլի շնորհիվ ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում արձանագրվեց, որ նոր համապարփակ համաձայնագրի նախապատրաստումը որևէ կերպով չի ներառելու Ադրբեջանի պատասխանատվությունը 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու համար։
5. Հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերապահում ուներ Բելառուսին վերաբերող դրույթների նկատմամբ։ Այսինքն՝ Ալիևը պաշտպանեց Լուկաշենկոյին, բայց Նիկոլը Հայաստանին չպաշտպանեց։

Մի խոսքով, մեր երկիրը ներկայացնող դավաճանը հերթական անգամ մեզ ծախեց աշխարհին։
Աշխարհում էլ, կարծես, հերթ են կանգնել Նիկոլի ծառայություններից օգտվելու համար։

Նա վաղուց «վարչապետ» չի, այլ մեր երկրի հաշվին ձեռքից ձեռք գնացող «գործնական հանդիպում»»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ