Մամուլ 4 տարի առաջ - 10:06 15-12-2021

Նիկոլը պարզապես նորից ինքն իրեն «գլխին սարքեց»․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․

Բուն այս հանդիպման փաստը, թերեւս, ամենաուշագրավն է: Այն կազմակերպվել է Մակրոնի միջնորդությամբ, բայց ոչ թե Մինսկի խմբի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այն դեպքում, երբ Ֆրանսիան ՄԽ համանախագահներից է, այսինքն, եթե անգամ Մակրոնի միջնորդությամբ է հանդիպումը, ապա նա կարող է դա անել հենց ՄԽ-ի միջոցով, որը, չմոռանանք, արցախյան ուղղությամբ ճանաչում ունեցող միակ կառույցն է, եւ որի դերի ու նշանակության պահպանման մասին օրերս հանդես եկան համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Բայց ահա Ալիեւ-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է Շառլ Միշելի, այսինքն՝ Մակրոնի հովանավորյալի համարում ունեցող բրյուսելյան պաշտոնյայի կողմից, ինչն անգամ անզեն աչքով է ՄԽ-ին, այսինքն՝ Մոսկվային
շրջանցելու տպավորություն թողնում: Եվ իհարկե, այս պարագայում միանգամայն իրատեսական տեսք են ստանում տարածված այն խոսակցությունները, որ պաշտոնական Մոսկվան նման ձեւաչափով հանդիպման մասնակցելը համարում է առաջին հերթին Նիկոլի, ապա նաեւ՝ Ալիեւի կողմից իր դեմ եւ Արեւմուտքի օգտին «ձիով քայլի» փորձ, դրանից ծայրահեղ զայրացած է, եւ այս ամենը անհետեւանք չի մնա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին