Ներքին 4 տարի առաջ - 11:44 13-12-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 66 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 604 դեպք, որից 325 հազար 832-ը`առողջացած, 7819-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7476 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 3619 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 66 նոր դեպք, առողջացել է 438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 17 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 451 հազար 381-ի: