Ներքին 4 տարի առաջ - 12:54 11-12-2021

Կոտայքում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացուն և գլխիվայր շրջվել

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ-ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-մյա Գևորգ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ «Բեկոն» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Դիլռաբո Ս-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո Opel-ը բախվել է բաժանարար գոտում եղած ծառերին և գլխիվայր շրջվել։