Ներքին 4 տարի առաջ - 10:48 11-12-2021

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է Շիրակի մարզում (գիշերը՝ -10-ից -14 աստիճան), ամենաբարձրը՝ Սյունիքի հովիտներում (ցերեկը՝ +13-ից +16 աստիճան)։

Երևանում դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +7-ից +9, երեկոյան՝ +2-ից +4 աստիճան։