Ներքին 4 տարի առաջ - 21:25 10-12-2021

Նիկոլ Փաշինյանը իրականացնում է հակահայկական քաղաքականություն․ «Ազատագրական շարժում»

«Ազատագրական շարժումը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր բիրտ ուժի կիրառմամբ ընդհատվեց իրենց խաղաղ ակցիան.

««Ազատագրական շարժման» անդամները դեկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10։00-ին խաղաղ ակցիա նախաձեռնեցին ՀՀ ԱԳՆ շենքի հանրային տարածքում՝ նախարարից պահանջելով հերքել կամ հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արցախի ադրբեջանապատկան լինելու մասին։

ՀՀ ԱԳ նախարարը կամ որևէ լիազոր ներկայացուցիչ չհանդիպեց «Ազատագրական շարժման» անդամների հետ, չտվեց որևէ բացատրություն 08․12․2021թ․ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ հայկական կողմը կորցրել է Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ տեսական կամ գործնական հնարավորություն։

Կարճ ժամանակ անց գործի դրվեց ոստիկանության բիրտ ուժը «Ազատագրական շարժման» անդամների նկատմամբ, որոնցից 13-ին բերման ենթարկեցին ոստիկանության տարբեր բաժիններ։ Մենք արձանագրում ենք, որ ոստիկանությունը թույլ է տվել անօրինական գործողություններ՝բերման ենթարկելով նույնիսկ գործող փաստաբանների, և բռնի ուժ կիրառել Ազատագրական շարժման անդամների նկատմամբ։

«Ազատագրական շարժումը» համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է հակահայկական քաղաքականություն և պահանջում է նրա ու նախագահի հրաժարականը, քանի որ այդ երկու պաշտոնյաներն իրենց գործողություններով վտանգ են ներկայացնում ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ ՀՀ պետականության համար։

Ցավոք, ասվածի ևս մի ապացույց դարձավ Գեղարքունիքի մարզում երեկ և այսօր տեղի ունեցած ադրբեջանա-հայկական ռազմական բախումը, որի հետևանքով կրկին կորուստներ ունեցանք։
«Ազատագրական շարժումը» շարունակում է պայքարը հակահայկական իշխանություններից ազատվելու և հայկական պետականությունը ուժեղացնելու համար։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքից (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտի ավտոկայանատեղից) կմեկնարկի իրազեկման ավտոերթ դեպի Սարդարապատ, որտեղ ժամը 15։00-ին տեղի կունենա հավաք։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ ավտոերթին»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը