Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:40 10-12-2021

Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի:

Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչև 22:00-ն՝ բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:

Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

Չմուշկների վարձույթը գործում է 11։00-ից մինչև 15։30 և 18։00-ից մինչև 22։00-ն:

Սահադաշտում գործում է վարձակալությամբ տրամադրվող չմուշկների երկու սրահ.

- մանկական՝ տրամադրվում են 28-36 համարների չմուշկներ

- մեծահասակների՝ տրամադրվում են 36-45 համարների չմուշկներ

Սահադաշտում գործում են բուժկետ, սրճարան:

Աշխատանքային ժամերի ընթացքում սահադաշտում մշտապես գտնվում է մարզիչ:

Բոլոր ցանկացողներին տրամադրվում են նաև հանդերձարաններ:

Սահադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18։30-ին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ