Արտաքին 4 տարի առաջ - 18:53 09-12-2021

Ստեղծվել է աշխարհում առաջին առցանց գերեզմանատունը գեյմերների համար

Opera GX բրաուզերը գործարկել է աշխարհում առաջին վիրտուալ գերեզմանատունը գեյմերների համար, որտեղ օգտատերերին առաջարկվում է հավերժացնել ընկերների հիշատակը, ովքեր լքել են տեսախաղերը՝ իրական կյանքում գործերի պատճառով: Այս մասին հաղորդում է Opera-ի մամուլի ծառայությունը։

«Բանն այն է, որ եթե դուք մահանում եք մետատիեզերքում, բարեբախտաբար դուք չեք մահանում իրական կյանքում: Բայց մարդիկ կարոտում են ձեզ: Առցանց գերեզմանատունը նուրբ գործիք է, որի օգնությամբ մարդիկ կարող են Discord-ում կամ խաղի մեջ անհետ կորած իրենց ընկերներին ասել, որ իրենք կարոտում են նրանց»,- ասում է Opera GX-ի ղեկավար Մացեյ Կոչեմբան:

Գեյմերների առցանց գերեզմանատունը ստեղծվել է 8-բիթանոց ոճով։ Ընկերոջը «հուղարկավորելու» համար պետք է սեղմել «Bury a Friend», մուտքագրել նրա գեյմերական մականունը, ամսաթիվը, թե երբ է մարդը վերջին անգամ մտել խաղի մեջ, և ընտրել ավատար՝ շիրմաքարի համար: Վիրտուալ գերեզմանի հղումը կարելի է հրապարակել սոցիալական ցանցերում կամ ուղղակի ուղարկել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին