Ներքին 4 տարի առաջ - 10:55 09-12-2021

Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները երթևեկելի են

Դեկտեմբերի 9-ի ժամը 9.00-ի դրությամբ Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար չափով երթևեկելի են։

Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի տարածաշրջաններում թույլ մառախուղ է։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տարբեր տեխնիկա։

Մարզպետարանը վարորդներին հորդորում է երթևեկել միայն անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով։