Արտաքին 4 տարի առաջ - 16:38 03-12-2021

ԵԽ-ն Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» է սկսելու՝ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում էր որակել 4 տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։ Հանձնաժողովն ընդգծել էր, որ նոյեմբերի 26-ին Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը ՄԻԵԴ-ի որոշումներին Թուրքիայի ենթարկվելու պարտավորության խախտում է։ Իսկ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին և սեպտեմբերին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կհարուցվի։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի շուրջ 3 օր շարունակվող նիստերն ավարտվել են։ Կոմիտեն որոշում է կայացրել Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել՝ Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։

Նշենք, որ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, որին տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործերով, արդեն 49 ամիս թուրքական բանտում է։

Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան