Արտաքին 4 տարի առաջ - 10:01 27-11-2021

Մեքսիկայում ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ. կա 19 զոհ

Մեքսիկայում ուղևորներով լի ռեյսային ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ։ ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 19 մարդ մահացել է, մոտ 30-ը վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է Today in 24-ը։

Նախնական տվյալներով՝ խափանվել են տրանսպորտային միջոցի արգելակները, և ավտոբուսն ամբողջ արագությամբ մխրճվել է ճամփեզրին գտնվող շենքի մեջ։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 10 բրիգադ։ Ծանր վիրավորներին տարհանել են երկու ուղղաթիռներով։