Ներքին 5 տարի առաջ - 22:37 22-11-2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակո՞ւմ է ՌԴ քաղաքացիություն ձեռքբերելու փորձերը

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է ՌԴ քաղաքացիություն ձեռքբերելու փորձերը։ Տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ, որտեղից հերքեցին՝ նշելով, որ նման բան չկա՝ ավելացնելով, թե դատախազությունն արդեն առիթ ունեցել է այդ մասին հստակ հրապարակավ արտահայտելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել, որով պարբերականը հետաքրքրվել է, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար և ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո։ ՀՀ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքում էր տարածել, սակայն լուրերի շրջանառումը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին