Ներքին 4 տարի առաջ - 16:24 14-11-2021

Ստեփանակերտում 1-4-րդ դասարանների դասերը կվերսկսվեն խմբերով

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, դասեր վերսկսման մասին, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում միայն տարրական օղակի (1-4-րդ) դասարաններում նոյեմբերի 16-ին վերսկսվելու են դասընթացները՝ խմբերով (օրումեջ)՝ ներառյալ շաբաթ օրը»: