Արտաքին 4 տարի առաջ - 21:39 13-11-2021

Գերմանիայում 12 հազար զինվորականներ կօգնեն բժիշկներին COVID-19-ի դեմ պայքարում․ Spiegel

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մինչև տարեվերջ կմոբիլիզացնի 12 հազար զինվորի, ովքեր օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին համաճարակի ժամանակ։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։

Հրատարակության համաձայն՝ զինվորականները աջակցություն կցուցաբերեն ծանրաբեռնված կլինիկաներին և առողջապահության վարչությանը։ Մասնավորապես, նրանք կնպաստեն վերապատվաստումների և արագ թեստերի անցկացմանը ծերանոցներում և հիվանդանոցներում։

Մինչեւ նոյեմբերի վերջ բժիշկներին կօգնի վեց հազար զինծառայող, մինչեւ դեկտեմբերի վերջ նրանց կմիանա եւս վեց հազար զինծառայող։

Ավելի վաղ Գերմանիայում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսային վարակի 50 196 նոր դեպք, ինչը հակառեկորդային է ամբողջ համաճարակի համար։ Այս մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։

Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 235 մարդ։ Նախկին առավելագույնը գրանցվել է մեկ օր առաջ, երբ կորոնավիրուս է հայտնաբերվել 39 676 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ը հայտնաբերվել է Գերմանիայի 4,894,250 բնակչի մոտ, և դրա հետևանքներից մահացել է 97,198 քաղաքացի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին