Ներքին 4 տարի առաջ - 11:08 13-11-2021

Այս պահի դրությամբ COVID-19-ը՝ Հայաստանում

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, թե ինչպիսին է վիճակը Հայաստանում ՝ պայմանավորված COVID-19-ով ։

Նոյեմբերի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ ունենք․

- 1251 նոր դեպք

- 10 338 թեստավորում

- 2192 առողջացած

- 39 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328081 դեպք, որոնցից 292092 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27642 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6976 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1371 է:

Ընդհանուր կատարվել է 2 237 401 թեստավորում: