Ներքին 4 տարի առաջ - 13:56 12-11-2021

4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված․ ՀՀՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ այդ երիտասարդը դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: