Ներքին 4 տարի առաջ - 17:10 01-11-2021

Կաշառք և խարդախության փորձ․ Ձերբակալվել է Նորք-Մարաշի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից խարդախության փորձ կատարելու և կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, ղեկավարի տեղակալը, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, խարդախությամ ձեռք է բերել այն և փորձել է վաճառել՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափի (4.834.900 ՀՀ դրամ) գումար:

Բացի դրանից, վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իր դիրքն օգտագործելով, պահանջել է առանձնապես խոշոր չափերով (4000 ԱՄՆ դոլար) կաշառք նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև այդ գործընթացը սկսվելը ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու, խորհուրդներ տալու և ծառայության բերումով այլ գործողություններ կատարելու համար։ Այս ամենին գնորդը տվել է իր համաձայնությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ