Ներքին 4 տարի առաջ - 10:48 31-10-2021

Իշխան Սաղաթելյանը մանրամասնել է Փաշինյանի հետ ունեցած հանդիպումները

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումների մանրամասները.

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես նախապես ասել էի, այսօր ձեզ կներկայացնեմ անցյալ տարի` պատերազմի օրերին, Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումների մանրամասները, ինչպես նաև ընդդիմության և մասնավորապես Դաշնակցության այդ օրերին ունեցած դիրքորոշումները և մոտեցումները»։

Նա նշում է, վերջին երկու ամիսներին իշխանության ներկայացուցիչներն անընդհատ հղում անելով ընդդիմության ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին, հաճախ խեղաթյուրում են իրական պատկերը՝ ինչ է եղել այդ օրերին, ով ինչ դիրքորոշում է ունեցել և 180 աստիճանի տակ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացնում են այլ փաստեր՝ փորձելով կրկին հասարակությանը մոլորեցնել։