Արտաքին 5 տարի առաջ - 22:09 30-10-2021

Բելառուսի իշխանություններն արգելափակել են կրեմլամետ ռուսական գործակալությունների հասանելիությունը

Բելառուսի իշխանություններն արգելափակել են ռուսական REGNUM լրատվական գործակալության հասանելիությունը։ Հրատարակությունն անդրադառնում է նախկին ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին՝ կրեմլամետ դիրքերից։ Այն դարձել է առաջին ամբողջովին ռուսական լրատվամիջոցը, որի հասանելիությունը փակել էր Մինսկը։ Մինչ այդ իշխանությունները փակել էին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքի հասանելիությունը, որի բելառուսական տարբերակի խմբագրությունը գտնվում էր երկրի ներսում։

Հոկտեմբերի 30-ին Եվրոպական ռադիոն ուշադրություն է հրավիրել REGNUM-ի արգելափակման վրա։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել։ Գործակալության հեղինակները բազմիցս քննադատել են բելառուսական իշխանություններին՝ իրենց տեսանկյունից հակառուսական քաղաքականության համար, և կոչ են արել ավելի սերտ՝ ընդհուպ մինչև անեքսիան՝ Մոսկվայի և Մինսկի ինտեգրումը։

Ավելի վաղ Բելառուսի իշխանություններն արգելափակել էին արևմտյան և անկախ լրատվամիջոցների հասանելիությունը, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության և «Настое время» հեռուստաալիքի։ Պետականամետ ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը հանրապետությունում այն ​​բանից հետո, երբ թերթի լրագրողներից մեկին՝ Գենադի Մոժեյկոյին, իշխանությունները ձերբակալել էին իր նյութի համար։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի