Արտաքին 4 տարի առաջ - 15:42 30-10-2021

Ռուսաստանում կրկին գրանցվել է կորոնավիրուսի աճի հակառեկորդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 40.251 դեպք. սա ռեկորդ է համավարակի ամբողջ ժամանակահատվածի համար։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ռուսաստանի Դաշնությունում COVID-ի դեպքերի թիվը հասել է 8.472.797-ի։

Կորոնավիրուսից մահացությունը նույնպես մնում է ռեկորդային մակարդակում՝ 1160՝ նախորդ օրվա 1163-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում հիվանդության զոհ է դարձել 237.380 մարդ։

Կորոնավիրուսից առողջացած ռուսաստանցիների թիվը հասել է 28.909-ի։ Ընդհանուր առմամբ արդեն առողջացել է 7.331.424 մարդ։