Ներքին 4 տարի առաջ - 21:01 29-10-2021

Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությունը նոյեմբերի 1-ին է

Գյումրու համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Օրակարգ

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում

2. Համայնքի ղեկավարի ընտրություն

3. Համայնքի ղեկավարի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր

4. Հանձնաժողովների կազմավորում

5. Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում

6. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում